Այն միշտ թրենդային է, միշտ դասական, միշտ գրավիչ ու նորաձեւ` խոսքն, իհարկե, դիմահարդարման ամենատարածված պարագայի` կարմիր շրթներկի մասին է: Այս երանգը տարիներ շարունակ թրենդային են դարձրել հոլիվուդյան ամենահայտնի դերասանուհիները` Մերլին Մոնրո, Օդրի Հեփբերն, Մոնիկա Բելուչի, Պենելոպե Քրուզ, Քեթրին Զետա Ջոնս եւ այլք: Բելուչին, ի դեպ, վստահ է` «Իրական գեղեցկությունը կապ չունի կնճիռների հետ: Իմ տատիկն, օրինակ, 5 երեխա է մեծացրել, այն էլ` պատերազմից հետո: Իրապես ծանր կյանքով է ապրել, բայց իրական գեղեցկությունն այն կարմիր շրթներկն էր, որը նա միշտ քսում էր շութերին տաճար գնալուց առաջ»:

Իսկապես, կարմիր շրթներկի փոքր հպումն անգամ կարող է թարմություն ու պայծառություն հաղորդել դեմքիդ, տեսքդ դարձնել ներկայանալի եւ հմայիչ: Մնում է միայն գտնել այն ճիշտ կարմիր երանգը, որն առավել կընդգծի ձեր գեղեցկությունը:

Կարմիր շրթներկը սազում է ոչ միայն հոլիվուդյան աստղերին: Ահա` հայկական շոու-բիզնեսից մի քանի գեղեցկուհիներ, որոնք եւս այս երանգի շրթներկի սիրահար են:

Լիլի Մորտո

Սիրուշո

Նազենի Հովհաննիսյան

Իվետա Մուկուչյան

Լիլիթ Մուրադյան

Ջուս

Իննա Խոջամիրյան

Մարինկա Խաչատրյան

Լուսանկարները՝ Instagram-ից