ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի համալսարանի հետազտողները պարզել են, որ սառեցված բանջարեղենը, մրգերը և հատապտուղներն ավելի շատ հանքանյութեր և վիտամիններ են պարունակում, քան թարմ մթերքները։ Մթերքները պահպանելու տեսանկյունից սառեցումը համարվում է ամենալավ մեթոդը։
Ինչպես նշում է առաջատար հետազոտող Ալի Բուզարին հասուն պտուղների մեջ առկա օգտակար միացությունները մարդու համար հասանելի են դառնում միայն սառեցումից հետո։ Մասնագետները նշել են, որ սառեցման համար նախատեսված մրգերը և բանջարեղենը սովորաբար հավաքվում է նրանց առավելագույն հասունության ժամանակահատվածում, երբ նրանք իրենց մեջ առավելագույն քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ են պարունակում։
Իսկ ահա վաճառելու համար նախատեսված մթերքները ավելի շուտ են հավաքվում, որպեսզի պահպանման ժամանակ չփչանան։ Հասուն ժամանակ հավաքված միրգը, որը նախատեսված է սառեցման համար, կարող է 10-50 %-ով ավելի օգտակար նյութեր պարունակել, քան խանութներից գնված մրգերը։
Մասնագետները խորհուրդ են տվել ընտրել առանց հավելումների սառեցված մթերքները։ Բանջարեղենր և մրգերի վրա չպետք է լինեն սառույցի բյուրեղներ և նրանք պետք է պինդ լինեն։