Մայլի Սայրուսը սեփական փորձով է համոզվել, որ երկրպագուների սերը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Երկրպագուներից մեկը ուժ է գործադրել՝ աստղին մոտ լինելու համար։ Մայլին ամուսնու՝ Լիամ Հեմսվորթի հետ հանգստյան օրերն անցկացրել է Բարսելոնայում։ Երգչուհին ժամանել է այնտեղ՝ Primavera Sound Festival-ին ելույթ ունենալու համար։
Համերգից հետո, երբ ամուսինները լքել են հյուրանոցը, մուտքի մոտ երկրպագուների բազմություն է հավաքվել։ Լիամն առաջ է անցել, որպեսզի մարդիկ ցրվեն, նան հետեւել է կինը, որը փորձել է հանգստություն պահպանել եւ ժպտացել է մարդկանց։
Երբ մեքենային հասնելու համար ընդամենը մի քանի քայլ է մնացել, երկրպագուներից մեկը բռնել է աստղի մազերից, նրան մոտեցրել է իրեն, ամուր բռնել իրանի հատվածում եւ համբուրել։ Արտիստին հաջողվել է ազատվել նրանից եւարագ քայլել դեպի ամուսինը։
Մայլին խոստովանել է, որ իրեն դուր են գալիս օտարների հպումները։ Բայց ոչ առանց թույլտվության։
Աղբյուրը՝ NEWS.am