Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- Էգգ նոգ - 1/2 բաժակ
- վանիլին - 1/2 թ/գդ
- ալյուր - 1 բաժակ+ 3/4 բաժակ
- շաքարավազ - 1,5 բաժակ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- աղ - 3/4 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ
- կարագ - 200 գր
- Կրեմի համար՝
- ձու - 5 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/8 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 400գր
- Էգգ նոգ - 1 ճ/գդ
- վանիլին - 1/2 թ/գդ
- սննդի գունանյութ
Պատրաստման եղանակ
Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ Թխվածքի ձևամանը յուղով պատում ենք և յուղաթուղթ դնում։ Միջին չափի տարայի մեջ հարում ենք ձվերը, Էգգ նոգն ու վանիլինը։ Մեծ տարայի մեջ ենք լցնում ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը և մշկընկույզը։ Ավելացնում ենք 16 կտորների բաժանած կարագը և միջին արագության վրա հարում։ Ավելացնում ենք ձվով զանգվածի կեսը և ցածր արագության վրա հարում ենք։ Այնուհետև միջին ուժեղության վրա ևս 1 րոպե հարում ենք։ Նորից իջեցնում ենք արագությունը և ավելացնում ձվով զանգվածի մյուս կեսը։ Այժմ խմորն ենք առանձնացնում. եթե 22 սմ-անոց է ձևամանը 2 հատ 540 գրամանոց խմոր ենք առանձնացնում, եթե 15 սմ-անոց է 6 հատ 180 գրամանոց խմոր։Խմորի մեջ կարող ենք կանաչ և կարմիր սննդային ներկ լցնել։ Շերտերը թխում ենք 20-25 րոպե` 22 սմ ձևամանի դեպքում և 13 րոպե 15 սմ ձևամանի դեպքում։ Չոփիկով փորձում ենք , պետք է չոփիկը հանելուց փշրանքներ դուրս գան։ Պատրաստի շերտերը ձևամաններից հանում ենք և թողնում ենք ամբողջությամբ սառչեն։ Հանում ենք յուղաթուղթը։ Ցանկության դեպքում կարող ենք ստացված շերտերը մեջտեղից կիսել, որպեսզի տորթն ավելի բազմաշերտ լինի։
Պատրաստում ենք կրեմը։ Կաթսայի մեջ ենք լցնում ձվի սպիտակուցները, շաքարավազը, մշկընկույզն ու աղը։ Գոլորշու վրա ենք դնում և անընդհատ խառնելով տաքացնում մինչև շաքարավազի լուծվելը։ Խառնուրդը լցնում ենք մեծ տարայի մեջ և մոտ 8-10 րոպե բարձր արագության վրա հարում։ Այդ ժամանակ խառնուրդը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։ Ավելացնում ենք կտրատած կարագն ու այնքան հարում մինչև կրեմանման զանգված ստանանք։ Կարագով զանգվածին ենք խառնում Էգգ նոգն ու վանիլինը և ըստ ցանկության սննդային ներկ ենք ավելացնում։ Սառած բոլոր շերտերը հաջորդաբար իրար վրա ենք շարում և կրեմով պատում:
Տորթի կողքերն ու վերևամասն էլ ենք կրեմով պատում։
Կարող ենք մաստիկայով զարդարել տորթը։ Մաստիկայի բաղադրատոմսեր շատ կան, որևիցե մեկը վերցնում ենք և պատրաստում։
Տորթի ձևավորման տարբերակ.
Մաստիկայից շրջան ենք գրտնակում, եզրերով եռանկյունաձև կտրվածքներ ենք անում և դնում ենք տորթի վրա։ Նախքան դա անելը կարող ենք տորթի կողքերը շաքարավազ լցնել, որպեսզի տորթը փայլի։
Հետո պատրաստում ենք վարդազարդերը։ Մաստիկայից փոքրիկ կտոր ենք առանձնացնում, գալարում ենք երշիկաձև և շերտեր ենք պատրաստում։ Շերտի ներքին եզրին ծալքեր ենք անում այնպես, որ շերտի երկու ծայրերն աստիճանաբար իրար մոտենան։
Ծայրերն իրար ենք միացնում մի կաթիլ ջրով։ Այսպիսի վարդազարդեր կարող ենք պատրաստել տարբեր չափերի և գույների, իսկ կենտրոնում տեղադրել կոնտրաստային գույնի մաստիկայից գնդիկներ։
Աշխատեցնում ենք երևակայությունը և հեքիաթային տորթ է ստացվում։
Բարի ախորժակ։

Մթերքի այս քանակությունից ստացվում է 6-8 հոգու համար նախատեսված տորթ։