Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը տասնութ տարի առաջ կատարված սպանության գործով դատարան է կանչվել՝ գրում է USA Today-ը:
Դերասանը դարձել է հիմնական վկաներից մեկը և վկայություն է տվել Լոս Անջելեսի դատարանում Մայքլ Գարջուլոյի գործով:
Ելույթ ունենալով դատարանում՝ նա հայտարարել է, որ զրուցել է Էշլի Էլերինի հետ ողբերգությունից մի քանի ժամ առաջ։
«Հոլիվուդյան ռեփերին» մեղադրում են երեք կանանց սպանության և մեկ մահափորձի մեջ։ Քաթչերի նախկին ընկերուհին՝ Էշլի Էլերինը, 18 տարի առաջ սերիական մարդասպանի զոհն է դարձել։ Դերասանի գրավոր հայտարարության համաձայն՝ նա 2001թ․ փետրվարի 21-ին աղջկա տան բնակարանի լուսամուտից նկատել է գետնին թափված գինի, ինչպես ինքն է կարծել, հետագայում, սակայն, պարզվել է, որ դա ոչ թե գինի է, այլ զոհի արյունը։