«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցն ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին:
Սիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում' առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» հանդիսանում է բարոյականության յուրահատուկ ցուցիչ: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ,ապա ինչո՞ւ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալն իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:
Այնուամենայնիվ, ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր' 21-րդ դարում…