«Չեռնոբիլ» սերիալը International Movie Data Base-ի (Ֆիլմերի միջազգային տվյալների բազա) համաձայն ճանաչվածությամբ շրջանցել է «Գահերի խաղը» հեռուստասերիալին՝ դառնալով ամենահանրաճանաչը բոլոր ժամանակներում:

Ինչպես հաղորդում է Forbes-ը, մինի-սերիալին շնորհվել է հանդիսատեսի ամենաբարձր գնահատականը: IMDb-ի վարկանշային աղյուսակում գնահատականը տատանվում է 9.5-9.8 միավորների սահմանում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Սերիալը նվիրված է 20-րդ դարի խոշորագույն տեխնածին աղետին: Ֆիլմում ցուցադրվում են աղետի սկզբից մինչև հրդեհի մարման ավարտը տեղի ունեցող իրադարձությունները: Ներառված են նաև մի շարք աղետից մի քանի տարի անց տեղի ունեցած իրադարձությունները:  

Պարբերականը հրապարակել է IMDb-ի վարկածով առաջատար սերիալների տասնյակը:

«Չեռնոբիլ» (9,7՝ 52 000 ձայն)

«Երկիր մոլորակ 2» (9,5՝ 71 000 ձայն)

«Զինակից եղբայրներ» (9,5՝ 317 000 ձայն)

«Երկիր մոլորակ» (9,4՝ 147 000 ձայն)

«Ամբողջ ծանրությամբ» (9,4՝ 1.2 մլն ձայն)

«Գահերի խաղը» (9,4՝ 1.5 մլն ձայն)

«Մեր մոլորակը» (9,4՝ 10 000 ձայն)

«Գաղտնալսում» (9,3՝ 244 000 ձայն)

«Տիեզերք. Տարածություն և ժամանակ» (9,3՝ 95 000 ձայն)

«Կապույտ մոլորակ» (9,3՝ 19 000 ձայն):