Mercedes-Benz-ի ղեկավար Դիտեր Ցետշեն լքել է իր պաշտոնը, որը զբաղեցնում էր 2006 թվականից ի վեր: Նրան արդեն կփոխարինի Օլա Կալենիուսը:

Այս առիթով էլ հակառակորդ BMW-ն պատրաստել է տեսանյութ՝ այդ կերպ շնորհավորելով 66-ամյա Դիտերին:

Տեսանյութում Դիտերի նմանակը հաջողություն է հայտնում իր աշխատակիցներին և աշխատանքային Mercedes S-Class-ով վերադառնում տուն:

Նրա ավտոտնակում դասական Mercedes է և նոր BMW i8 Roadster, որով էլ Դիտերը մեկնում է ճամփորդության (իբր, նա վերջապես կարող է վարել BWM):