ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Բժշկական համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ առանց ֆիլտրի ծխախոտի օգտագործումն ամենավտանգավորն է առողջության համար: Газета-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունը հրապարակվել է MedicalXpress կայքում:
Ըստ աղբյուրի՝ փորձագետները հետազոտել են 55-ից 74 տարեկան 14 հազար մարդկու ծխած ծխախոտի քանակի և տեսակի տվյալները: Նրանք եզրակացրել են, որ անֆիլտր ծխախոտը կրկնապատկում է թոքի քաղցկեղից մահվան վտանգը և 30 տոկոսով մեծացնում է մահվան հավանականությունը:
Միաժամանակ գիտնականները հիշեցրել են, որ ֆիլտրով ծխախոտը նույնպես շատ հաճախ թոքի քաղցկեղ է առաջացնում, բացառություն չեն նաև «թեթև», «գերթեթև» կամ մենթոլի համով ծխախոտները:
Աշխատության հեղինակը Նինա Թոմասը խոստովանել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչու է առավել մահացու համարվում առանց ֆիլտր ծխախոտը: Նրա կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել խտանյութի մեծ պարունակությամբ:
Փորձագետները հիշեցրել են, որ ծխելը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: