Երևանում այսօր տոնում են Վերջին զանգը։ Tert.am Life-ը շրջել է Երևանի փողոցներում և լուսանկարել այս տարվա շրջանավարտներին։

Չնայած տարիներ առաջ այս օրը քաղաքում ավելի տոնական տրամադրություն էր տիրում, առավոտյան Երևանի փողոցներում կարելի էր հանդիպել շրջանավարտների։ Շատ ավելի դժվար էր գտնել ամբողջական դասարանների։ Ավարտական դասարանների աշակերտները հիմնականում խումբ–խումբ էին` յուրաքանչյուրն իր ընկերների հետ։  

 

 

Կենտրոն համայնքում ավելի հաճախ կարելի էր հանդիպել հիմնական դպրոցի շրջանավարտների, որոնք ավարտում են 9–րդ դասարանը։ Շրջանավարտների մի մասն այսօր պատրաստվում է դասընկերների հետ օրը տոնել ժամանցի կենտրոններում, ոմանք դպրոցն ավարտելը կնշեն իրենց ընտանիքների հետ։

Հետաքրքիր է, որ ամեն տարի քննարկման կենտրոնում հայտնվող բարձրակրունկներն այս տարի դուրս էին մնացել շրջանավարտների զգեստապահարանից։ Մեզ հանդիպած բոլոր աղջիկները դպրոցական հագուստը համադրել էին մարզակոշիկների հետ։ Սա այն թրենդն է, որի մասին տարիներ շարունակ խոսում էին դիզայներներն ու կոչ անում շրջանավարտներին բարձրակրունկներով դպրոց չգնալ։ Այս տարի աղջիկների մեծ մասը հետևել էր այդ կոչին։  

 

 

Շրջանավարտների look–երը հիմնականում ընտրված էին` ըստ դասարանական «կանոնի»։ Որոշ դասարաններ համազգեստ էին ընտրել, մյուսները համազգեստով չէին, սակայն միանման շապիկներ էին ընտրել։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում