Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթում լավագույնը ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հատուկ սննդակարգ չունի, ուտում է օրվա ցանկացած ժամին։ Նա կարողանում է տոլմա փաթաթել ու պատրաստ է հանուն իր տղամարդու հրաժարվել կարիերայից։
Armeniasputnik-ին տված հարցազրույցում Հայկուհին նաև նշել է, որ ինքն ուժեղ աղջիկ է և պատրաստվում է ապագայում դառնալ լավ իրավաբան, մայրանալ և իրեն նույնիսկ տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում։
Նա վստահ է, որ կատարյալ կինը ուժեղ է, ներքին գեղեցկությամբ օժտված, արժեքներ ու բարոյականություն ունեցող։ Իր կողքին տեսնում է կանաչաչյա հոգատար թխահերի։ Նա նույնիսկ պատրաստ է զոհաբերել իր կարիերան և լիովին ընկղմվել ընտանեկան հոգսերի մեջ։