Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Արմքոմեդիի» տղաները' Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, նկարահանվել են եվրոպական տարբեր երկրների late night շոուների համատեղ տեսահոլովակում։

Հոլովակն արդեն հասանելի է։ «Արմքոմեդիի» տղաներն այն տեղադրել են Ֆեյսբուքի պաշտոնական էջում և գրել.

«Մեր եվրոպական գործընկերներ Late Night Show-ների հետ հավաքվեցինք ու այս տեսահոլովակը նկարեցինք, որ «Եվրատեսիլից» շատ մանթ չլինենք էլի։) Մարդ ես, կարող ա վիզաները հեշտացնեն սրանից հետո։ Շնորհավոր Եվրոպայի օր»։