Այսպես՝ Ուկրաինայի նորընտիր նախագահը պաշտոնապես գործի է անցել: Դե իհարկե, ուշադրության կենտրոնում է նաև նրա ընտանիքը և հատկապես կինը՝ Ելենա Զելենսկայան:
Նորաձևության քննադատներն արդեն հասցրել են քննադատել 41-ամյա առաջին տիկնոջ ոճը:
Ամուսնու երդման արարողության համար Ելենան ընտրել էր սպիտակ դասական կոստյում, որը Արտեմ Կլիմչուկի հավաքածուից է:
Առաջին տիկնոջ զգեստը ծնկերից ներքև է եղել, իսկ երկկողմանի բաճկոնը ծածկում էր ուսերը: Զարդերը ոսկեգույն էին: