Այն, որ մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը շատ անկաշկանդ, ցանկացած երկարության հագուստ կարող է դրսում հանգստանալիս կրել, գաղտնիք չէ ոչ ոքի համար։
Դրա համար մոդելն ունի մի շարք արդարացումներ։ Նախ մասնագիտությունից ելնելով անկաշկանդությունը, ապա նաև անթերի կառուցվածքը, որը հնարավորություն է տալիս շատ կարճ հագուստ կրել։
Սակայն մեկ բան է ծովափնյա երկրում հանգստանալիս նման կերպ հագնվելը, այլ բան է այստեղ, ուղղակի զբոսնելիս այսպես հագնվելը։
Զարմանալի է, որ նույնիսկ այս դեպքում նա չի կաշկանդվում և իրեն ազատ է զգում։