Երբ իմունային համակարգը թուլանում է, մարդու ինքնազգացողությունը վատանում է : Կան որոշ խնիրներ, որոնք վկայում են այն մասին, որ իմունային համակարգը թուլացել է:
Եթե ձեզ մոտ առկա են հետևյալ նշանները, նշանակում է ձեզ մոտ առկա է իմունային համակարգի թույլ վիճակ:
Հոգնածություն
Մերօրյա կյանքում հոգնածություն զգում են գրեթե բոլորը: սակայն եթե այն ուղեկցվում է հերպեսով կամ մշտական քնկոտությամբ, ապա շատ հնարավոր է, որ իմուանյին համակարգը թուլացել է:
Կենտրոնանալու անկարողություն
Եթե ի հայտ է գալիս ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություն, և մ իաժամանակ վատացել է ինքնազգացողույունը սա ևս վկայում է իմունային համակարգի թուլացման մասին: Սա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմն իր բոլոր ուժերը գործադրում է իմունիտետի թուլացման դեմ պայքարելու համար:
Մաշկային խնդիրներ
Մաշկը և իմունային համակարգը սերտորեն կապված են: Իմունային համակարգի թուլացմն դեպքում կարող են ի հայտ գալ բշտիկներ, կարող է նկատվել ալերգիկ ցան: Ի դեպ ակնհայտ կնճիռների առկայության դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իմունային համակարգին:
Մարսողական համակարգի խանգարումներ
Իմունային համակարգի թուլացմանը զուգընթաց սկսվում է օգտակար բակտերիալ ֆլորայի ոչնչացման գործընթաց և տոքսիններ արտադրող պաթոգեն միկրոօրգանիզմները սկսում են արագ զարգանալ: Իմունային համակարգի թուլացման դեպքում հաճախ նկատվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են սրտխառնոցը, փորլուծությունը, փորկապությունը և այլն:
Ավշային հանգույցների մեծացում
Ավշային հանգույցները կարող են մեծանալ անգամ միկրոբորբոքումների առկայության դեպքում: Երբեմն տևականորեն զարգացող հիվանդություններ նույնպես կարող են ազդել իմունային համակարգի վրա՝ դառնալով իմունիտետի թուլացման պատճառ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն