Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Այս մասին հայտնում է The Times-ը:
«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում: