ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է կինը տարեց ուղևորին դուրս հրում ավտոբուսից՝ նրա մահվան պատճառը դառնալով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 25-ամյա կինը հայհոյել է ավտոբուսում, իսկ 74-ամյա ուղևորը հորդորել է նրան քաղաքավարի վարվել մյուս ուղևորների հետ: Տղամարդու նկատողությունից հետո կինը նրան ուժով դուրս է հրել, ինչ հետևանքով տղամարդը գլուխը հարվածել է մայթին:

Դեպքից հետո տղամարդը շուրջ մեկ ամիս հիվանդանոցում է անցկացրել, սակայն ի վերջո ստացած վնասվածքների պատճառով մահացել է:

Տարեց տղամարդու մահվան մեղավորը ձերբակալվել է, նրա գործով նախնական լսումը նշանակված է մայիսի 21-ին: