Մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակ Սրբուկը՝ իր Walking out երգով։
Ելույթի ժամանակ Սրբուկը կրում էր Արամ Նիկոլյանի հեղինակած հագուստով։ Դիզայները նշել է, որ կերպարը ստեղծելիս հիմնական շեշտադրումն արել են Սրբուկին առավել ուժեղ ներկայացնելու վրա։ Դիզայների կարծիքով` կամային կնոջ մասին պատմող երգին համահունչ էր տղամարդու պահարանից վերցված պիջակը։
Մրցույթից ժամեր առաջ Սրբուկն Ինստագրամի իր էջում գրել էր. «Կուլմինացիոն հատվածում Ձեզ անակնկալ է սպասվում: Ես դահլիճում «մնալու» եմ միայնակ՝ առանց հանդիսատեսի: Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով»։