Հոգ տարեք ձեր մասին
Սեփական անձի հետ ձեր հարաբերություններն ամենամտերմիկ ու սերտ հարաբերություններն են բոլոր նրանցից, որ դուք երբևէ ունեցել եք։ Եթե ձեր մասին լավ հոգ չտանեք, չեք կարողանա լավ հոգ տանել ուրիշների մասին։ Ահա թե ինչու սեփական անձի հանդեպ խնամքը լավագույն եսասիրական բանն է, որը դուք կարող եք անել։
Արեք այն, ինչ ճիշտ եք համարում
Մի ամաչեք միայնակ զբոսնելուց ու սիրեք այդ զբաղմունքը։ Թույլ մի տվեք, որ որևէ մեկի անդաստիարակությունը, դրամաներն ու նեգատիվը ձեզ խանգարեն ավելի լավը դառնալ։ Երբ դուք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք ապրում, ոչինչ չի կարող սասանել ձեր հավասարակշռությունը։
Գնացեք ձեր ճանապարհով․ այն բացառիկ է
Յուրաքանչյուր նոր օր սեփական կյանքը փոխելու հնարավորություն է։ Աշխատեք այն բանի վրա, որ այն դարձնեք այնպիսին, ինչպիսին որ ուզում եք տեսնել։ Գործադրեք ողջ ջանքերը, թող ձեր երազանքները մեծ լինեն, իսկ տագնապները՝ փոքր։
Վերացեք ամեն ինչից ու աշխատեք ձեր նպատակներին հասնելու վրա
Մեծ բաների մասին երազեք, բայց մի մոռացեք, որ դեպի երազանքն ընկած աստիճանները կարճաժամկետ և իրական նպատակներ են։ Հաջողությունը կապված է մեզ վրա տարվող ամենօրյա աշխատանքի հետ։ Այն, թե ինչպես ենք մենք գործում, բնորոշում է մեզ։
Հաջողակ մարդիկ երբեք կանգ չեն առնում։ Ամեն օր նրանք անում են թեկուզ մեկ փոքր քայլ, որը նրանց մոտեցնում է իրենց երազանքին։ Սխալները բոլորովին էլ հանձնվելու առիթ չեն։ Մարդիկ սովորում են դրանց վրա ու շարունակում առաջ ընթանալ։
Խմբագրեք ձեր նպատակներն ու երազանքներն այն ժամանակ, երբ ձեր կյանքում ինչ-որ բան է փոխվում
Կենսական ողբերգությունների մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ, երբ բարդություններ են առաջանում երազանքին հասնելու ճանապարհին, դուք հուսահատվում եք ու հրաժարվում նրանից։ Եթե ուզում եք հաղթել դևերին ու կյանքից վերցնել ամեն ինչ, մի կապվեք մեկ երազանքին։
Բաց եղեք
Հնարավոր է՝ առջևում ավելի հիասքանչ ճանապարհ է ձեզ սպասվում։ Կյանքն անկանխատեսելի է, բայց այն միշտ նոր հնարավորություններ է տալիս երազանքի իրականացման համար։ Պարզապես մի մոռացեք, որ երբեմն դուք ստիպված եք խմբագրել երազանքներն ու պլանները։ Դա նորմալ է. կարելի է փոխվել ու ունենալ մեկից ավելի երազանք։
Ներեք նրանց, ովքեր ձեզ նեղացրել են
Ներումը լավագույն նվերն է, որ կարող եք ինքներդ ձեզ մատուցել։ Դա թույլ է տալիս կենտրոնանալ ապագայի վրա, դեն նետել անցյալը։ Ապագայի պոտենցիալն ավելի հստակ տեսնելու համար պետք է թողնել այն ամենը, ինչ հետևում է մնացել։
Առանց ներման անցյալի վերքերը չեն բուժվելու, և դուք չեք կարողանա շարժվել առաջ։ Անցյալում տեղի ունեցածը գրքի միայն մեկ գլուխն է։ Դեն մի նետեք գիրքը, քանի դեռ չեք կարդացել այն մինչև վերջին էջը։
Սեր և բարություն դրսևորեք
Եթե դուք ձեր սերը նվիրում եք միայն նրանց, ովքեր ձեր կարծիքով արժանի են դրան, ապա կզարմանաք, եթե իմանաք, որ դա սեր չէ, այլ կոչվում է դատողություն։ Դատողությունն ընտրովի է, սերը բոլորին է ընդգրկում։ Արևի և քամու նման սերն էլ բացառություններ չի անում։
Սերն ու բարությունը կենսակերպ են։ Այնտեղ, ուր սեր կա, դատապարտումը տեղ չունի, իսկ այնտեղ, ուր կա դատապարտում, արդեն սեր չկա։
Աջակցեք ուրիշներին
Երբեմն նույնիսկ ամենափոքր բաները կարող են օգնել նրանց, ում սիրտը, թվում է, արդեն վաղուց ունակ չէ զգալու և սիրելու։ Մի վախեցեք մտնել խավարի մեջ ու օգնել, որ այնտեղից ինչ-որ մեկը լույս աշխարհ դուրս գա։ Հիշեք, ուժեղ մարդիկ կարողանում են պաշտպանել իրենք իրենց, բայց նաև աջակցում են ուրիշներին ու միշտ օգնության ձեռք մեկնում։
Թույլ մի տվեք, որ անհաջողությունները կոտրեն ձեզ
Երբ դուք ձեզ ճնշված եք զգում, և թվում է, թե ամեն ինչ կորած է, մի ամաչեք դրանից։ Դուք դժվարին ժամանակներ եք ապրում, բայց միևնույն է, առաջ եք գնում։
Ընդհակառակը, հպարտացեք, որ շարունակում եք պայքարել դժվարությունների դեմ ու աստիճանաբար հաղթահարում եք դրանք։ Թող բոլորն իմանան, որ այսօր դուք ավելի ուժեղ եք, քան երեկ, և դեռ ավելի ուժեղ կլինեք։
Գլուխը բարձր պահեք ու ժպտացեք
Մեր կյանքի յուրաքանչյուր օրը մեր պատմության էջերն են։ Հնարավորություններ չկան միայն այն ժամանակ, երբ դուք դադարում եք դրանք օգտագործել։
Մի արտասվեք անցյալի համար, դուք այդ ամենը կհաղթահարեք։ Մի ժպտացեք ցավը քողարկելու համար, ժպտացեք, որ բուժեք այն։ Մի մտածեք տիեզերական ողջ վշտի մասին, ավելի լավ է՝ նայեք ձեզ շրջապատող գեղեցկությանը։