ԱՄՆ-ը հիմնավորապես Իրանի հետ պատերազմ չի ուզում, սակայն եթե ազգային շահերը վտանգի ենթարկվեն, իրենք «համապատասխան կերպով» կպատասխանեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պոմպեոն հայտարարել է, որ դեռեւս ԱՄԷ-ում նավթային տանկերների հետ կապված միջադեպի մասին տեղեկատվություն չունի։ «Դեռեւս տեղեկատվություն չունեմ, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, եւ չգիտեմ այդ հարձակման բնույթի մասին։ Մենք այժմ, ներկայում փորձում ենք պատասխաններ ստանալ, թե ինչն է եղել այդ գրոհների պատճառը, ինչ է տեղի ունեցել նավերի հետ եւ ինչպիսի խնդիրներ կան այնտեղ այսօրվա դրությամբ»,- ասել է պետքարտուղարը։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։

Այսօր Էր Ռիադը հայտարարել էր երկու նավթային կայանների վրա զինված դրոնների հարձակման մասին։