Ֆիլիպինցի  26-ամյա Լավլի Ակոստա Բարուելոն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում աշխատում էր որպես աղախին՝ ծառայելով արաբ հարուստ ընտանիքին:

Բայց Լավլին բարկացրել էր իր գործատուներին՝  թողնելով տան թանկարժեք կահույքը դրսում՝ արևի տակ: Որպես պատիժ արաբ ընտանիքը կապել էր աղախնին՝ ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի արևի տակ երկար մնալը:

Բարեբախտաբար, մայիսի 9-ին ֆիլիպինցի մեկ այլ ուսանող լուսանկարել է նրան ծառից կապված և լուսանկարները տարածել համացանցում: Հրապարակմանը արձագանքել է Սաուդյան Արաբիայում Ֆիլիպինների դեսպանատունը և պահանջել, որ անհապաղ ազատ արձակեն կնոջը:

Հարցազրույցներից մեկում, Լավլին նշել է, որ գործատուները հաճախ են իրենց պատժել փոքր սխալների համար և  վախենում է, որ նրանք կփորձեն վրեժ լուծել իր լուսանկարները համացանցում հրապարակողներից:

 

Lovely Acosta Baruelo, 26, was reportedly tied to a tree in Saudi Arabia because she left an expensive piece of furniture out in the sun

Pictures appeared to show the maid tied to the tree in the courtyard of an opulent house in Riyadh