Թվիթերում նոր հիթ է դարձել տեսանյութը, որտեղ մատադորը սրբում է ցլի արցունքները նախքան նրան սպանելը: Տեսանյութը միայն թվիթերյան հարթակում դիտել են ավելի քան 2.5 միլլիոն անգամ:
Իսպանացի 39-ամյա մատադոր Մորանտե դե լա Պուեբլան մասնակցում էր Սեվիլիայում տեղի ունեցող ցլամարտի հերթական փառատոնին:
Տեսանյութում երևում է, որ մինչև վերջնական մահացու հարվածը՝ ցլի մեջքում արդեն իսկ կային 4 ցցված բանդիլլաներ:
Կանխազգալով իր մոտալուտ մահը՝ արյունոտված ցլի աչքերից արցունքներ են հոսել: Որպես կենդանու նկատմամբ հարգանքի նշան՝ մատադորը թաշկինակով մաքել է ցլի արցունքները:
Տեսանյութը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել համացանցում, իսկ Իսպանիայի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կրկին բողոքի մեծ ալիք են բարձրացրել ցլամարտերի դեմ:
Նյութը պատրաստեց Mediamall.am-ը