«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Յակովլևի երգչուհի կինը՝ Օքսանա Յակովլևան, մերկապար է ցուցադրել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Rosbalt.ru լրատվականը հայտնում է, որ նրա մերկապարը արժանացել է քննադատությունների, բայց եղել են նաև դրական կարծիքներ:
Երգչուհին մերկապարի համար ընտրել է սովետական ֆիլմերից հայտնի «Смуглянка-молдаванка» երգը: Ցուցադրության ժամանակ նա կրել է միայն սև ներքնազգեստ և զինվորական համազգեստ:
Ավելի վաղ երգչուհին փակել էր Մոսկվայի օղակաձև ճանապարհը հանուն իր տեսահոլովակի նկարահանման, ինչի պատճառով էլ առաջացրել էր հանրության զայրութը. գրում է mediamall.am-ը: