Բաղադրամասեր՝
120 գ տավարի աղացած միս,
90 գ պանիր,
6 հատ թարմ սնկին (շամպինիոն),
60 գ գլուխ սոխ,
Աղ, պղպեղ,
Մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ, հեռացնել վերևի մասը։
Առաձին պատրաստել սոխառածը:
Սնկի այն մասը, որը հեռացվել էր, մանր կտրտել և մսի հետ տապակել։ Սոխառածը ավելացնել վրան։
Այդ զանգվածը լցնել սունկի մեջ, համեմել աղով, պղպեղով, վրան դնել պանիրը և դնել ջեռոցը 20 րոպե:
Մատուցելիս մաղադանոս ցանել վրան: