Տնային տնտեսուհիներից շատ քչերը գիտեն սոխի այս հատկությունների մասին:
1. Սոխը հիանալի կերպով մաքրում է թավաների և կաթսաների այրված հատակները:
2. Սոխի հյութը հիանալիորեն մաքրում է հագուստի վրայի քրտինքի հետքերը: Քսեք այն լաքայի վրա, թողեք այդպես որոշ ժամանակ, այնուհետև լվացեք հագուստը սովորական ձևով:
3. Սոխն օգնում է մաքրել բաց գույնի կոշիկը կեղտոտվածությունից: Այն վերացնում է նույնիսկ ամենադժվար անցնող՝ խոտերից մնացած հետքերը:
4. Սոխը հիանալիորեն օգնում է մեղվի, մոծակի խայթոցներից առաջացած քորի, կարմրածության դեպքում, ինչպես նաև ցանկացած մաշկային բորբոքման դեպքում:
5. Սոխի կեղևով պատրատսված թուրմն օգնում է կոկորդի ցավի դեպքում: Իսկ եթե այն խմեք՝ ավելացնելով մեղր, արդյունավետությունն էլ ավելի ակնհայտ կլինի:
6. Քերած սոխից կարելի է դիմակ դնել յուղոտ մաշկին, այն կօգնի չորացնել մաշկը: