-Ի՞նչ է անալ սեքսը:
-Անալ սեքսը սեռական ակտի տեսակ է, երբ հարաբերություն են ունենում ոչ թե հեշտոցից, այլ հետանցքից: Այն կոչվում է նաև հետանցքային սեքս կամ սրբանային սեքս, քանի որ, ինչպես ասացինք, առնանդամը ներթափանցում է զուգընկերոջ սրբանի անցք:
-Անալ սեքսից հնարավո՞ր է հղիանալ:
-Ոչ, եթե, իհարկե, բացառվի սերմնահեղուկը պատահաբար հեշտոց ընկնելը:
-Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ անալ սեքսը:
-Անալ սեքսով հաճախ զբաղվելը կարող է ուղիղ աղիքի պատի ճաքի պատճառ դառնալ, անալ սեքսի չարաշահումը կարող է հանգեցնել նաև թութքի առաջացման և այլն:
-Անդրադառնալով մեր ընթերցողի հարցին` ի՞նչ կասեք` ամուսինը հնարավո՞ր է կռահի կնոջ` նախկինում անալ սեքսով զբաղվելու փաստի մասին:
-Այդ կասկածները կարող են լինել միայն հոգեբանական դաշտում. գրեթե բոլոր կանանց համար առաջին սեռական ակտը ցավոտ ու «տհաճ» է լինում, իսկ երբ կինը հաճույք է ստանում և նրա համար գործընթացը «նոր» չի լինում, ամուսինը կարող է ինչ-ինչ կասկածներ ունենալ:
-Իսկ գինեկոլգիական հետազոտությունը կարո՞ղ է դրա մասին «բարձրաձայնել»:
-Եթե զննումները հետանցքից կատարվեն, գինեկոլոգը կարող է տեսնել, որ հետանցքը լայնացած է: Կռահել կարող է, բայց ստույգ իմանալ՝ ոչ: Առհասարակ, եթե կափամկանը սեղմված է, ուրեմն կնոջ մոտ ոչ մի անալային հարաբերություն չի եղել:
Հ.Գ. Անալ սեքսը հաճախ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման հետ է ասոցացվում, սակայն սիրո նմանատիպ դրսեւորումն ավելի ընդունելի է դառնում հետերոսեքսուալ զույգերի համար:
Անալ սեքսի հանդեպ հետաքրքրությունը մասնագետները բացատրում են մասնավորապես նրանով, որ վերջին ժամանակներում դրա մասին հաճախակի են հիշատակում պոռնոգրաֆիկ նյութերում, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցներում, իսկ Հայաստանում, ցավոք, հիմնականում սկսել է կիրառվել որպես մինչ ամուսնանալը “աղջկա “կուսությունը” պահպանելու տարբերակ: Սակայն, սիրելի՛ աղջիկներ, ինչպես տեսնում եք, անալ սեքսն իր հետքն է թողնում թե՛ Ձեր անձնական կյանքի, թե՛ Ձեր առողջության վրա: Մի՛ վտանգեք Ձեզ եւ Ձեր ապագան՝ հանուն թվացյալ ներկայի: Չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ երազանքն է ունենալ ամուր ընտանիք: