Ինչու՞ են մոծակները ոմանց խայթում, ոմանց՝ ոչ:
Մինչ ոմանք վայելում են իրենց հանգիստը բնության գրկում, մյուսները շրջապատված են լինում մոծակների ամպով։ Ինչու՞ են մոծակները տարբեր կերպ արձագանքում միևնույն տեղում գտնվող երկու մարդկանց։
Մեկին հանգիստ չեն տալիս, մյուսով չեն էլ հետաքրքրվում։ Դա պայմանավորված է մի քանի փաստերով․
Հագուստի գույն – ինչպես պարզվեց՝ մոծակները ուշադիր հետևում են մոդային և նախընտրում են ոչ բոլոր գույները։ Նրանց ավելի գրավում են մուգ գույները։
Շարժումներ – եթե ավելի շատ եք շարժվում և փորձում եք քշել մոծակներին, տեղի է ունենում հակառակը, այդպես նրանց ուշադրության կենտրոնում միայն Դուք եք։
Տաք մաշկ – որքան ավելի բարձր է Ձեր մարմնի ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ Դուք կդառնաք մոծակների «զոհը»։
Այդ է պատճառը, որ մոծակները ավելի հաճախ են կծում երեխաներին, քան մեծահասակներին:
Մոծակների համար անտանելի են խմած մարդիկ – նրանց արյունը թույն է մոծակների համար:
Մսակերները նրանց սիրելին են… պարզվում է, որ բուսակերներին մոծակները համարյա չեն կծում։
Մոծակներն ունեն հոտառական և ջերմազգայուն օրգաններ, որոնք գտնվում են բեղիկների և 3 զույգ ոտքերի մոտ: Դրանք օգնում են հայտնաբերել զոհին, որն իրեն մատնում է ածխաթթու գազ, ջերմություն և քրտինք արձակելով:
Կծում են միայն էգ մոծակները, ընդ որում կծում են նրանք ինչպես մարդկանց, այնպես էլ մյուս ողնաշարավոր կենդանիներին` սկսած փղերից, վերջացրած մկներից և կրեաներից` խմելով նրանց արյունը:
Դա նրանց թույլ է տալիս սերունդ տալ: Արյան մեկ կաթիլը կյանք է տալիս հազարավոր մոծակի ձագերի: Ամենահամեղ արյունը մոծակների համար մարդու արյունն է, ընդ որում I և II կարգի: Արու մոծակները չեն խայթում, նրանք սնվում են բուսական սննդով և նեկտարով:
Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը