Մասնագետները նշում են, որ երկրագնդի բնակչության շուրջ 1/3 տառապում է տարբեր տեսակի ալերգիաներից։ Բժիշկները պարզել են, որ ապագա մայրերի դիետան ոչ մի կերպ չի ազդում երեխայի մոտ ալերգիայի լինելու կամ չլինելու վրա, իսկ ահա հղիության ժամանակ ձկան ճարպի օգտագործումը օգնում է նվազեցնել երեխայի օրգանիզմի զգայունությունը։
Հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ ալերգիայից հնարավոր է ազատվել և ներկայումս հարկավոր են խորքային ր մասշտաբային փորձարկումներ։
Ինչպես հաղորդում է PLoS Medicine ամսագիրը մոր կողմից «վտանգավոր» սննդի օգտագործումը չի կարող երեխայի ալերգիայի պատճառ դառնալ։ Սակայն դիետայի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են պրոբիոտիկները կամ ձկան ճարպը նվազեցնում են նրա հավանականությունը։
Միջինում այն երեխաները՝ ում մայրերը ձկան ճարպ են օգտագործել հղիության ժամանակ, ալերգիայով և մաշկի խրոնիկական բորբոքումով 30%-ով ավելի քիչ են տառապել, քան իրենց հասակակիցները։
Ինչպես ենթադրում են գիտնականները դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ձկան ճարպը նվազեցնում է պտղի իմունային համակարգի ակտիվությունը, իսկ մանրէներն էլ կարող են նրան «սովորեցնել» պայքարել ալերգիայի դեմ։