Մայիսի 5-ին «Իմ Քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվեց ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը: Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության  այս միջազգային փառատոնին ներկա են գտնվել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ Աննա Հակոբյանը այս անգամ էլ կրում էր հայկական արտադրության հագուստ՝ ջինսե մոխրագույն տաբատ և սև բլուզ: Առաջին տիկինը ներկայացել էր թեթև դիմահարդարմամբ:

Այնուամենայնիվ, մեր աչքից չվրիպեց այն, որ  նման միջոցառմանը նախկինում՝ DJ, իսկ հիմա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացել է Nike ապրանքանիշի «սպարտիվկայով»՝  կոպտորեն խախտելով dress code-ի «չգրված օրենքները»: