Մայիսի 5-ին համաշխարհային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը:
Այս առիթով ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ տարիներ առաջ «Քան» ակադեմիայի հետ արված հարցազրույցը:
Զարուհու համոզմամբ, Հայաստանում տարածված է այն թյուր կարծիքը, թե հաշմանդամություն ունեցող մարդիկ ցանկալի չեն, զուգընկեր չունեն, սեռական ցանկություն չունեն և սեքսով չեն զբաղվում։ Խոսելով իր փորձառությունից' Զարուհին հույս ունի ինչ-որ չափով կոտրել ձևավորված հանրային կարծրատիպերը։
Հիշեցնենք, որ տեսանյութը արխիվային է: