Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանի նոր լուսանկարները շփոթության մեջ են գցել նրա երկրպագուներին։ Բանն այն է, որ 26-ամյա դերասանուհին իր Instagram-ի էջում պարծեցել է շքեղ մեյքափով եւ հարսի զգեստով, որը բնորոշ է հարսնացուներին։

Նա կրում է սպիտակ, փքված, խորը դեկոլտեով հարսի զգեստով։ Շքեղ լուսանկարներին կից Անատին մեկնաբանություն չի թողել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները գնահատել են նրա շքեղ տեսքը։

 

Նշենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի տոպ, իսկ գրավիչ կերպարը համալրում էին բարձրակրունկները։