ԱՄՆ-ում իշխանությունները խլել են հիվանդ երեխային իր ծնողներից, որոնք հրաժարվել են բուժել նրան հիվանդանոցում։ Այդ մասին տեղեկացնում է Washington Post-ը։

 

3-ամյա Նոա Մաքադամսի մոտ սուր լիմֆոբլաստիկ լեյկոզ են հայտնաբերել։ Մոտ երկու շաբաթ անց մայրը երեխային վերցրել է հիվանդանոցից և տուն բերել։

https://icdn.lenta.ru/images/2019/04/29/19/20190429191101599/detail_1c8506525675e59da04853f40d14adc9.jpg

«Մենք փախանք հիվանդանոցից և քաղցկեղի բջիջներից ոչ մի հետք արդեն չի մնացել, բժիշկները ապշած էին նրա ուժով և առողջացման արագությամբ»,- գրել է մայրը ֆեյսբուքում։

Կինը որոշել է ինքնուրույն շարունակել բուժումը այլընտրանքային բժշկության միջոցով։

Երբ տղան չի եկել հիվանդանոց քիմիոթերապիայի հերթական փուլն անցնելու համար նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Ոստիկանությունը հայտնաբերել է երեխային և վերցրել նրան ծնողների մոտից, որպեսզի նա կարողանա շարունակել բուժում ստանալ հիվանդանոցում։

Image result for Больного раком ребенка отобрали у сторонников альтернативной медицины

Նոայի ծնողներին կարող է մեղադրանք առաջադրվել անչափահասի դաստիարակության գործում պատասխանատվությունները չկատարելու համար։

Սակայն ծնողները պնդում են, որ չեն հրաժարվել իրենց որդու բուժումից, բայց նախընտրում են այնպիսի մեթոդներ, որոնք իրենք ավելի առողջ են համարում։