Մարմնավաճառների նկատմամբ վերաբերմունքը հասարակության մեջ միանշանակ չէ։ Տղամարդիկ հաճախ են դիմում նրանց ծառայություններին, իսկ կանայք նրանց ատելությամբ են վերաբերվում։

Սակայն ցանկացած հոգեբան կփաստի, որ եթե դա փողոցի էժանագին պոռնիկ չէ, այլ խնամված էլիտար մարմնավաճառ, որը տղամարդկանց մոտ անկեղծ ցանկություն և կիրք է առաջացնում, ցանկացած կին նրանից շատ բան կունենա սովորելու։

1. Լսել

Շատ հաճախ տղամարդը պարզապես ուշադրության կարիք է ունենում։ Նրանք էլ ոչ պակաս, քան կանայք, ուզում են ինչ-որ մեկին, որի մոտ կարող են թեթևանալ, բացել սիրտը՝ չվախենալով թույլ երևալուց։ Այդ պատճառով էլ առաջին հերթին սովորեք լսել ձեր տղամարդուն և նրան անկեղծանալու հնարավորություն տվեք։ Կարևորը՝ մի տվեք նրան խորհուրդներ, կյանք մի սովորեցրեք, մի փորձեք դուք լուծել նրա խնդիրները։ Նրանք ինքնուրույն դա կանեն, իսկ իրենց սիրելիից միայն աջակցություն, հավանություն և լավ տրամադրություն է պահանջվում։

2. Գայթակղել

Էլիտար մարմնավաճառը հաստատ գիտի, թե ինչպես կիրք առաջացնի տղամարդու մեջ։ Նա հետևում է իր արտաքինին և միշտ սեքսուալ և ձգող տեսք ունի։ Այնպես որ, նույնիսկ տանը, ամուսնուն երեկոյան դիմավորելիս ճաշակով հագնվեք։ Անպայման բարակ և բարձր կրունկով կոշիկներ գնեք, հենց թեկուզ միայն գայթակղելու համար։ Տղամարդիկ թուլանում են կանացի նուրբ ոտիկների տեսքից այդպիսի կոշիկների մեջ։ Դրանցով կարելի է նույնիսկ սեքսով զբաղվել։

3. Ազատ լինել սեքսի մեջ

Սեքսում միապաղաղությունն ավելի սարսափելի է, քան կենցաղայինը, իսկ էլիտար մարմնավաճառը հաստատ գիտի, թե ինչպես բազմազանություն մտցնի տղամարդու ինտիմ կյանքում և զարմացնի նրան։ Այնպես որ, փորձեք ակտիվ լինել սեքսում։ Հուշեք տղամարդուն ձեր մարմնի ամենագրգռվող հատվածները, խնդրեք նրան կանգ չառնել, անել այն ամենը, ինչ ցանկանում է։ Նման ազատ պահվածքը թույլ կտա տղամարդուն իրեն իսկական սեքսուալ հսկա զգալ, որը կարողանում է կնոջն անհավանական հաճույք պատճառել։ Փորձիր անընդհատ զարմացնել տղամարդուն։ Դա կարող է սեքսուալ ներքնազգեստ լինել, նոր ինտիմ կտրվածք, անսովոր դիրք սեքսում։ Հիշեք, որ հեչ պարտադիր չէ սեքսով զբաղվել ննջարանում և միայն անկողնում։

4. Ենթարկվել

Տղամարդը ոչ միայն պաշտպան է, այլև որձ, տեր և աստված իր կնոջ համար։ Հենց այդպես է նրան վերաբերվում էլիտար մարմնավաճառը, և այդ վերաբերմունքը շահեկանորեն տարբերակում է նրան սովորական կնոջից։ Մի մերժիր սիրելիիդ սեքսուալ ցանկությունները։ Արա այն ամենը, ինչ նրան դուր է գալիս։ Եթե դու սկսես լսել և հասկանալ սիրելիիդ, եթե կարողանաս կյանքի կոչել նրա ցանկությունները, նման կնոջից նա երբեք չի հրաժարվի։Related image

5. Խաղալ

Մի փորձեք սեքսին շատ լուրջ վերաբերվել։ Սա հաճույք է, թուլացում երկուսի համար, այնպես որ, փորձեք լիարժեք վայելել այն։ Խաղացեք ձեր տղամարդու հետ։ Մի գիշերով նրա համար գայթակղիչ ստրկուհի դարձեք։ Խնդրիր նրան այս գիշեր կոպիտ որձ լինել։ Իսկ միգուցե նա ինքն է ուզում իր անկողնում դաժան տիրուհի տեսնել։ Փորձեք տարբեր դերեր, մի քաշվեք, վայելեք ձեր ամուսնուն առանց բարդույթների։

Այստեղ միայն շատ կարևոր մի բան կա. այս ամենը չպետք է ձեր ցանկություններին դեմ լինի։ Սեքսը հաճույք է երկուսի համար, և տղամարդն էլ ուզում է տեսնել, որ դուք հաճույք եք ստանում։ Սովորեք վայելել սեքսը։ Էլիտար մարմնավաճառը հաջողության է հասել իր գործում բացառապես այն պատճառով, որ սիրում է իր աշխատանքը։ Պարզապես սովորիր ստանալ և պարգևել իրական հաճույք, և քեզ մոտ ամեն բան կստացվի։