Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Երեւանում արված լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սւե զգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Աշխարհի ամենասիրուն քաղաք, իմ Երեւան։ Ինձ հետաքրքիր է, թե ո՞ր քաղաքներից են իմ հետեւորդները»,- մեկնաբանություններում գրել է նա։