Բրազիլացի մոդել Թալես Սոարեսը Սան Պաուլուում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ ուշագնաց է եղել պոդիումի վրա ու մահացել:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլուի Նորաձևության շաբաթվա շրջանակում: Միջոցառման կազմակերպիչները հաստատել են 26-ամա մոդելի մահը, սակայն չեն նշել պատճառը:

Հայտնի է, որ երիտասարդի վայր ընկելուց հետո բժիշկները ներկաների ահաբեկված հայացքների ներքո շտապել են նրա մոտ: Մոդելը հոսպիտալացվել է ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում: