Մարդիկ, ովքեր ծնվել են կենդանակերպի այս նշանի տակ, շատ կրքոտ, առեղծվածային, խորը ու հաստատակամ են:
Երբ նրանք ինչ-որ բան են ցանկանում, միշտ հասնում են դրան, ինչ էլ որ լինի: Նրանք հիանալի ինտուիցիա ունեն, որը թույլ է տալիս մարդկանց շուտ ճանաչել:
Ահա թե ինչ պետք է իմանալ նրանց մասին․
- Կարիճների զգացմունքների հետ խաղալը նշանակում է վագրի պոչին ձեռք տալ։
- Նրանց ինտուիցիան շատ լավ է զարգացած. բավական է, որ մարդու հետ մի քանի րոպե շփվեն ու արդեն գիտեն, թե նա ինչպիսին է։
- Եթե նրան ինչ-որ բան է պետք լինում, անում է ամեն ինչ դրան հասնելու համար:
- Նրանք տանել չեն կարողանում սուտը։
- Կարիճներին հետաքրքիր են միայն երկարատև և ամուսնության տանող հարաբերությունները։
- Որքան էլ որ ցավոտ է, նրանք նախընտրում են դառը ճշմարտությունը։
- Ուզում եք հասկանալ, թե ինչպե՞ս կարող եք նրանց դուր գալ, ուրեմն՝ իմացեք, որ նա ձեզ զգացնել կտա։
- Նրանց միակ թերությունը կատաղությունն է։
- Շատ հազվադեպ են ներողություն խնդրում։
- Նրանք ռեալիստներ են, և նրանց մանիպուլացիայի ենթարկել հնարավոր չէ։
- Թվում է, թե նրանք վտանգավոր են, սակայն այդպես չէ: Նրանք աշխարհի ամենաբարի ու համբերատար մարդիկ են։
- Հիմնական հատկանիշները հավատարմությունը, հաստատակամությունն ու ազնվությունն են։
- Չափազանց աշխատասեր են։
- Հիանալի առաջնորդներ են, ովքեր կարողանում են կազմակերպել և ղեկավարել։