Յուրաքանչյուր մարդ՝ ով ընդունվում է աշխատանքի, ցանկանում է իրեն լավ դրսևորել և աշխատանքային աճ ունենալ։
Ձեզ ենք ներկայացնում 4 խորհուրդ, որոնց օգնությամբ դուք աշխատանքային աճ կունենաք։
5 րոպե շուտ եկեք աշխատավայր
Եթե անգամ ձեր աշխատանքը սկսվում է ժամը 10-ին, իսկ ձեր տնօրենը գալիս է 09։45, ապա դուք պետք է աշխատավայր գաք 09։40։ Տնօրենները սիրում են, երբ աշխատողները չեն ուշանում։ Նաև նրանք շատ են սիրում, երբ աշխատողները մի քիչ շուտ են գալիս աշխատավայր։
Միշտ ժպտացեք
Անկախ այն բանից, թե ինչ տրամադրություն ունեք՝ միշտ անկեղծ ժպտացեք։ Իսկ եթե դուք շուտ եք եկել աշխատավայր և տնօրենին դիմավորում եք ժպիտով, ապա օրը կարելի է հաջողված համարել։
Միշտ շնորհակալ եղեք
Միշտ ասեք «շնորհակալություն»։ Հատկապես տնօրենին։ Հատկապես նրա խորհուրդների կամ արձակուրդի լրացուցիչ օրվա համար։
Միշտ կամավոր եղեք
Երբ հնչում է «Ո՞վ է ցանկանում լինել կամավոր» մեծամասնությունը սկսում է խուսափել։ Իսկ կամավոր մարդիկ անգին են համարվում։