Հոգեբանները նշում են, որ յուրաքանչյուր 3 տարին մեկ անպայման պետք է փոխել աշխատանքը։
Այո, հոգեբանները խորհուրդ են տալիս 3 տարին մեկ փոխել աշխատանքը, հակառակ դեպքում լճացում է սկսվում։ Իսկ դա ազդում է արդյունավետության վրա։
Նրանք առանձնացնում են հոգեբանական այրման երկու տեսակ՝ կատաղի այրում և մաշեցնող այրում։ Կատաղի այրումը տեղի է ունենում այն մարդու հետ, ով անդադար աշխատում է։ Իսկ մաշեցնող այրում տեղի է ունենում այն մարդու հետ՝ ով արդեն հոգնել է իր աշխատանքից։
Աշխատավայրի փոփոխությունը կարող է նպաստել նաև աշխատավարձի աճին։ Եթե մեկ կազմակերպությունից տեղափոխվեք մեկ այլ կազմակերպություն, ապա շատ կարճ ժամանակահատվածում կարող եք բարձրացնել ձեր աշխատավարձը։ Սակայն այսպես կարող են վարվել միայն երիտասարդները, քանի որ մեծահասակների դեպքում այն կարող է անվստահություն առաջացնել։
Խորհուրդ է տրվում անընդհատ հետևել աշխատաշուկային, որպեսզի ժամանակին կարողանաք փոխել աշխատանքը։ Փորձեք ձեզ համար որևէ նոր բան բացահայտել, ընտրեք այնպիսի աշխատանք, որի մասին նախկինում չեք էլ մտածել։