Քեյփ Բրեթոնը կանադական փոքրիկ կղզի է։ Կղզում կան ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները, սակայն այնտեղ բնակչությունը շատ քիչ է։

Գեղեցիկ բնությամբ հարուստ կղզում կա ամեն ինչ՝ զվարճանքի վայրեր, մանկական ակումբներ, մարզասրահներ, եկեղեցիներ և այլն։ Տեղի բնակչությունը այժմ 150000 է, սակայն ստաբիլ կերպով նվազում է։

Ցանկանալով լուծել այդ խնդիրը՝ տեղի ձեռներեցները անհավանական առաջարկ են արել։

Յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա տեղափոխվել այդտեղ, կապահովվի աշխատանքով և որպես նվեր կստանա 2 արկ հողատարածք։

Արտերկրից նույնպես կարելի է գնալ այդտեղ, սակայն այդ դեպքում պետք է աշխատանքային վիզա և թույլատրություն ձեռք բերել։