Չինաստանի Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի բնակչուհու մարսողական համակարգից 13 սանտիմետրանոց մետաղյա գդալ են հանել, հաղորդում է AsiaOne պարբերականը:

 

Կինը գդալը կուլ է տվել, երբ փորձել է հանել կոկորդում մնացած ձկան փուշը: Նա ավելի քան մեկ շաբաթ չի դիմել բժիշիկների օգնությանը, քանի որ ստամոքսում հայտնված գդալը որևէ ցավ կամ անհարմարության զգացողություն չի առաջացրել:

Տասներորդ օրը կինն այնուամենայնիվ որոշել է բուժզննում անցնել: Գդալը հայտնաբերվել և հեռացվել է: Ամբողջ գործընթացը, որի ընթացքում մասնագետները գդալը հորիզոնականից բերել են ուղղահայաց դիրքի և դուրս բերել օրգանիզմից, տևել է 10 րոպե: Բժշկի խոսքերով, եթե օտար մարմինը ժամանակին չհեռացվեր, հնարավոր է ներքին արյունահոսություն սկսվեր: