Երգչուհի Եվա Ռիվասը որոշել է կերպարանափոխվել. նա հրաժեշտ է տվել երկար մազերին։

 

Երգչուհի Եվա Ռիվասը նոր կերպար է ընդունել. նա կտրել է երկար մազերն ու մասամբ հրաժեշտ է տվել կրքոտ սևահերի կարգավիճակին։

Եվրատեսիլ–2000 մասնակիցը հրապարակել է իր նորացված կերպարի լուսանկարը Instagram–ում։

«Եթե չեք տեսել մարդու, ով իրեն բոլորից շատ է սիրում` ահա ՆԱ», – գրել է Ռիվասը։

Լուսանկարում երգչուհին սպիտակ խալաթով է, որը սովորաբար տալիս են հյուրանոցներում։ Հրապարակումն ավելի քան 1300 «հավանություն» է ստացել։

«Դուք նաև կուրծք ունեք, այն կատարյալ է», – գրել է parralellagram–ը։

«Հուսով եմ` իրականում էլ ինչ-որ ժամանակ կհանդիպենք» – նշել է konstantindurasov օգտատերը։

Եվա Ռիվասը (իսկական անունը` Վալերիա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա–Ծատուրյան) Ռուսաստանում ու Հայաստանում հայտնի երգչուհի է։ Բեմական կեղծանունը նրա հորական կողմի տատի ազգանունն է, որը ծագմամբ հույն է։

2010 թվականին Ռիվասը Հայաստանն էր ներկայացնում «Եվրատեսիլ» մրցույթում։

 

 

 

Աղբյուրը՝   armeniasputnik.am