Բակտերիալ մենինգիտն այս հիվանդության ամենալուրջ տեսակն է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Ներկայացնում ենք, թե ինչ է հարկավոր իմանալ բակտերիալ մենինգիտի մասին։
- Բակտերիալ տիպը վիրուսային մենինգիտի ամենատարածված տեսակն է։
- Նորածիններն ավելի շատ են ենթարկվում բակտերիալ մենինգիտի ռիսկին։
- Այս հիվանդությունը հեշտությամբ տարածվում է հասարակական վայրերում։
- Դրա վաղ նշանների շարքում են տենդը, գիտակցության շփոթը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, լույսի նկատմամբ գերզգայունությունը։
Պատճառներ և ռիսկի գործոններ։ Բակտերիալ մենինգիտը կարող է առաջանալ մի խումբ բակտերիաների ազդեցությամբ, այդ թվում՝
- Haemophilus influenzae (H. influenzae) B տիպ (Hib)
- Neisseria meningitides (N. meningitides)
- Streptococcus pneumoniae (S. pneumonia)
- Listeria monocytogenes (L. Monocytogenes)
- Ստրեպտոկոկ
Մենինգիտ առաջացնող բակտերիաները սովորաբար անցնում են մի մարդուց մյուսին թքի, հազի ու փռշտոցի միջոցով։
Ռիսկի գործոններ։ Նորածիններն առավել հակված են բակտերիալ մենինգիտի։ Ռիսկի գործոնների թվում են նաև՝
- անատոմիական արատ,
- գլխի կամ իրանի հատվածի վարակ,
- թույլ իմունային համակարգ,
- լաբորատորիաներում աշխատողներ, ում շրջապատում առկա են մենինգիտի պաթոգեններ։
Նշաններ։ Մենինգիտի վաղ նշաններն են՝
- մկանային ցավեր,
- լուսազգայունություն,
- սրտխառնոց, փսխում,
- տենդ,
- գլխացավ,
- գիտակցության մթագնում,
- սառը ձեռքեր կամ հետքեր մաշկին։
Թեստ, ստուգեք մենինիգիտի առկայությունը։ Մենինգիտի առաջացման սկզբնական շրջանում մաշկին կարող են առաջանալ հետքեր, որոնք կարող են բազմանալ և թարմ կապտուկներ հիշեցնել։ Ապակին կարող է օգնել ստուգել մենինգիտի առկայությունը։
- Ապակով սեղմեք արմունկի շրջանում՝ հետքի վրա։
- Եթե ցանն անհետանում է և կորցնում գույնը ճնշման ազդեցության տակ, նշանակում է՝ խնդիրը մենինգիտը չէ։
- Եթե գույնը չփոխվի, դիմեք մասնագետի օգնությանը։