Ու–վեյ սկզբունքով կյանքը լիակատար վստահություն է ենթադրում Տիեզերքի նկատմամբ։ Մատերիական մակարդակով գործում են ֆիզիկայի և քիմիայի օրենքները, իսկ կամային մակարդակով գործում են մետա–կոգնիտիվ օրենքները։ Այն այսպիսին է. երջանկությունը գալիս է դրսից, իսկ դժբախտ մենք ինքներս ենք մեզ դարձնում։
Այս օրենքին այսպիսի մի լրացում է կցվում. պետք չէ ելնել այն բանից, որ ցանկացած մարդ ձգտում է երջանիկ լինել։ Ի սկզբանե մենք ձգտում ենք ապրելուն, ադապտացվելուն, իսկ զարգացման և ինքնադրսևորման արժեքները ավելի ուշ են գալիս և ոչ բոլորի մոտ։
Այստեղ, իհարկե, կարևոր դեր է խաղում ազգային մտածելակերպը։ World Values Survey-ի հետազոտողները արժեքները երկու մասի են բաժանում՝ ապրելու (ողջ մնալու) արժեքներ և ինքնադրսևորման արժեքներ։ Օրինակ՝ Հայաստանը շատ մոտ է ողջ մնալու արժեքների բևեռին (որը ինքնադրսևորման հակառակն է)։ Իսկ մի՞թե մարդիկ, որոնք անընդհատ զբաղված են մշտապես կյանքի համար պայքարելով, կարող են երջանիկ լինել։ Իհարկե ոչ։ Այդ պատճառով էլ, եթե դուք ցանկանում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան տեղի ունենա, ի սկզբանե չպետք է անեք հետևյալ բաները.
- Անընդհատ գտնվել (օգնության, փրկության, կամ ցանկացած այլ բանի) սպասողական վիճակում,
- Անհանգստանալ, նյարդայնանալ, տագնապել,
- Սպասել երաշխիքների, փոխհատուցումների, շնորհակալությունների,
- Վիրավորանքներ պահել սրտում,
- Մանիպուլյացիաներ անել,
- Ինչ-որ մեկի մոտ մեղքի զգացում ձևավորել,
- Վերահսկել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին,
- Վախենալ։
Որտեղի՞ց մեզ այս կործանիչ սովորությունները։ Այս ամենը կյանքի նկատմամբ վախից է, մենակության զգացումից, ինքդ քեզ և Տիեզերքի բարությանը չհավատալուց։ Իսկ Տիեզերքը ամեն մարդու արտացոլում է հետևյալ սկզբունքով. եթե քո մեջ բավարար հավատ չկա, ապա կյանքն էլ քեզ չի հավատում։
Երջանկություն ձեռք բերելու համար պետք է դադարեք այն ուզել։
Սիրելը բայ է, ոչ թե գոյական։ Սիրով պետք է ապրել և կիսվել, այլ ոչ թե սպասել և փնտրել այն։ Ինչպես ասում էր Է.Մ. Ռեմարկը. «Եթե քեզ կին է պետք, գնա ու բեր նրան»։
Դու կա՛մ ինքնադրսևորվում ես, կա՛մ գոյատևում։ Երազանքը ներքին կողմնացույց է, իսկ ինքնադրսևորումը՝ այդ երազանքի գործնական մարմնավորումը։ Պետք չէ երազել իրական ինքնադրսևորման փոխարեն. դա նույնն է, որ երազես քո ճոխ թաղման մասին։
Պարզապես թույլ տվեք, որ Տիեզերքը ձեզ երջանկացնի։ Իսկ երջանիկ կարող է լինել միայն այն մարդը, ով ինքնադրսևորվում է, ով դրսևորում է իր ճակատագիրը, իր ինքնությունը, այս աշխարհում իր հայտնվելու իմաստը։
Ի դեպ, նման հնարավորություն այլևս չեք ունենա, արեք դա հենց հիմա և հենց այստեղ։