ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նույնականացման քարտերի օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Էդգար Առաքելյանը, սակայն, այդ հարցի վերաբերյալ ոստիկանության պետի տեղակալին հարց չտվեց, նա հետաքրքվեց, թե ինչու են անձնագրային կետերում բացակայում պատճենահանման սարքերը:
«Անձնագրային կետերում քաղաքացուն ստիպում են յուրաքանչյուր ծառայության համար գնալ կողքի կրպակ և պատճենահանել իրենց անձնագիրը: Արդյոք հնարավոր չէ՞ գնել պատճենահանման սարքեր, որպեսզի քաղաքացիները չընկնեն քաշքշուկի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: