Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր գնացող «Բարի լույս հայեր» հաղորդման թողարկումը առաջացրել է մի խումբ գյումրեցիների դժգոհությունը: Նրանք այսօր առավոտյան զանգահարել են ԳԱԼԱ հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ ու դժգոհել, թե երեկ հաղորդման ժամանակ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը եւ նրա զրուցակից դերասանը վիրավորել են գյումրեցիներին:
Այս առիթով Lurer.com-ը փորձեց կապվել հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հետ, և լսել նրա մեկնաբանությունը: Ինչպես պարզվեց, Ֆելիքսը տեղյակ չէր, որ նմանատիպ վրդովմունք է առաջացրել իրենց երեկվա թողարկումը: Փորձեցինք հիշեցնել, թե ինչ է կատարվել, արդյունքում հաղարդավարն ասաց.
- Պարզաբանում չունեմ, որովհետև որևէ մեկին որևէ կերպ չեմ վիրավորել:
Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, այնպես չէ, որ լավ հիշում եմ, թե եթերների ընթացքում ինչ եմ խոսել: Հիմա կնայեմ, տեսնեմ այդ ինչ եմ խոսել, որ վրդովմունքի առիթ է դարձել:
Համենայն դեպս, որևէ մեկին վիրավորելու, ծաղրելու նպատակ չեմ ունեցել: Մի հատ հասկանամ՝ ես վիրավորե՞լ եմ, որ վրդովվել են:
Lurer.com-ը ավելի ուշ կրկին կխոսի հաղորդավարի հետ՝ իմանալու համար՝ որևէ մեկնաբանություն կցանկանա՞ տալ Ֆելիքսը, թե՞ ոչ:
Lurer.com-ը ավելի ուշ կրկին կապ հաստատեց հաղորդավարի հետ, ով ասաց.
-Նորից կրկնեմ, որ ոչ մեկին չեմ ուզել վիրավորել, ուղղակի հանածո բառի «Ծո»-ի հետ եթերային բառախաղ է եղել, որը միշտ էլ անում եմ:
Ու վե՛րջ: Իսկ բոլոր մարդիկ, ովքեր վրդովվել են, մեկնաբանություններ են գրում, նրանց խորհուրդ կտայի գրելուց առաջ մի երկու բան ճշտել, նոր գրել: Ընդամենը այդքան բան:
Շատերն ինձ ուղղակի նամակով գրել են, և ես պատասխանել եմ բոլորին:
Այսպես, ընդհանրացնել ինչ-որ բան չէի ցանկանա, քանի որ երբևէ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել: Իսկ եթե ունեցել եմ, միանգամից շատ պարզ ասել եմ, և բոլորը պարզ հասկացել են: