35-ամյա Նատալյա Ռուդովան սլացիկ կազմվածքի համար կարծես պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ ամենախիստ դիետայի հետեւելու։

«Татьянин день» եւ «Универ. Новая общага» սերիալների աստղւ մշտապես հետեւում է քաշին եւ արտաքինին։ Նույնիսկ այն պահերին, երբ թվում է՝ անհանգստանալու կարիք չկա, Նատալյան միշտ մանրախնդրություն ցուցաբերելու առիթ է գտնում։ Մի քանի ավելորդ կիլոգրամ, որոնք բոլորովին նկատելի չեն հանրությանը, եւ նա արդեն իսկ վշտացած է ու դիմում է կտրուկ միջոցների։

Վերադառնալով Մալդիվներից՝ Ռուդովան սկսել է քիմիական դիետայի հետեւել։ Այս սննդակարգի դեպքում օրվա ընթացքում օգտագործվում է 600-700 կալորիա, դրա ընթացքում ուտում են միայն ձու եւ ցիտրուսային մրգեր, երբեմն՝ հավի կամ հնդկահավի միս եւ թարմ բանջարեղեն։ Այդ կերպ նա երկու շաբաթվա ընթացքում նիհարել է 1.5 կիլոգրամով, որոնք նրան իսկապես խանգարում էին։ Անկեղծ ասած, առանձնահատուկ տարբերություն նկատելի չէ, Նատալյան նույն կերպ սլացիկ է ու գեղեցիկ։ Բայց, հավանաբար, նա ավելի լավ գիտի…

Instagram-ի Stories բաժնում Ռուդովան կիսվել է արդյունքով։ Նա մարզական հագուստով ցուցադրել է բարակ գոտկատեղը, հարթ որովայնը։ Բացի մարզասրահից՝ Ռուդովան նաեւ նիհարելու համար նախատեսված հատուկ պրոցեդուրաներ է անցնում։ Այս ամենը լավ է, բայց 600 կալորիան. իսկապես, քիչ է, այսկերպ հնարավոր է նաեւ վնասել առողջությանը։ Մի խոսքով՝ խորհուրդ չենք տալիս կրկնել…

 

 

Աղբյուրը՝ News.am