Ամերիկացի լրագրող Էվան Օսնոսը թիվթերյան իր էջում հայտնել է, որ իր iPad պլանշետային համակարգիչն արգելափակվել է ավելի քան 48 տարով այն բանից հետո, երբ 3 տարեկան երեխան փորձել է օգտվել սարքից: 
Լրագրողն իր միկրոբլոգում տեղադրել է սարքի էկրանի լուսանկարը՝ պարզաբանելով, որ երեխան բազմիցս պլանշետային համակարգիչ մուտք գործելու փորձեր է արել` հավանաբար ծածկագիրը շատ անգամներ սխալ մուտքագրելով, ինչի հետևանքով սարք կարելի կլինի մուտք գործել միայն 25 536 442 րոպե անց:
Լրագրողի հետևորդները խնդիրը լուծելու տարբեր միջոցներ են առաջարկել, ոմանք էլ կատակել են՝ խորհուրդ տալով iPad-ը նվիրել երեխային, երբ վերջինս 50 տարեկան դառնա: