Հնդկաստանում 52-ամյա տղամարդը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել «ցավոտ ու երկարատև» էրեկցիայից հետո, որը տևել է 48 ժամ, տեղեկացնում է BMJ Case Reports-ը:

 

Պատճառը եղել է պրիապիզմը՝ պաթոլոգիական էրեկցիան, որը կապված չէ սեռական հակման կամ գրգռման հետ։

Վիրահատական միջամտությունից հետո տղամարդու վիճակը աստիճանաբար վատացել է. նրա առնանդամի գլխիկը սկսել է սևանալ: Բժիշկներն արձանագրել են, որը տղամարդու մոտ փտախտ է զարգացել: Արդյունքում՝ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել սեռական օրգանի գլխիկը։

Նշվում է, որ վիրահատությունից երեք շաբաթ հետո տղամարդու մոտ վերականգնվել է միզելու հատկությունը։

Բժիշկների կարծիքով՝ փտախտի առաջացման պատճառը կարող էր դառնալ ուրետրալ կատետրը, ինչպես նաև չափից ավելի ամուր կապը շունտավորումից հետո։