56 տարեկան հասակում մահացել է Versace նորաձեւության տան դիզայներ Լուիջի Մասին։ Որպես մահվան պատճառ նշվում է սրտի նոպան։
Լուիջի Մասին նորաձեւոթյան տանն աշխատել է շուրջ 33 տարի։ Նա զգեստներ է ստեղծել Ումա Թուրմանի, Շերոն Սթոունի, Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Շարլիզ Թերոնի, Սելին Դիոնի համար։ Նա ստեղծել է նաեւ Անջելիա Ջոլիի հայտնի հարսանեկան զգեստը, որի քողի վրա պատկերված էին նրա երեխաների նկարները։