Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը 2 րոպեում 1․1 մլրդ դոլար է կորցրել։ Պատճառը ընկերության բաժնետոմսերի՝ 11 տոկոսով անկումն է, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Tesla-ի բաժնետոմսերի անկման ֆոնին Մասքի կարողությունը հասել է 22․3 մլրդ դոլարի։
Նշվում է, որ Tesla-ն Մասքին շուրջ 10 մլրդ դոլար եկամուտ է ապահովում, ևս 13 մլրդ դոլար նա ստանում է SpaceX-ի մասնաբաժնից։